Դատախազը դատարանում պահանջեց մոտ 4 մլրդ դրամ բռնագանձել Սերժ Սարգսյանից | azatutyun.am

azatutyun.am  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազը գույքային հայց ներկայացրեց նախկին նախագահի ու մյուս մեղադրյալների դեմ:

Մեղադրողը խնդրեց նրանց ճանաչել գույքային պատասխանող, Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ:

Դատախազությունը երրորդ նախագահին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter