1lurer.am: Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության աշխատակցուհին։ Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։
Ruptly-ի խմբագիրն Ադրբեջանում է եղել մասնավոր այցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները Եկատիրինբուրգում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Հունիսի 28-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001թ. տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։
Երեկ՝ հունիսի 30-ին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ կապված»։