ՀՀ բնակչությունը մինչև 2050թ. դարձնել 5 միլիոն. Փաշինյանը ներկայացրեց ռազմավարական նպատակները |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Վերածննդի հրապարակում, որտեղ նա Արցախի բարձրագույն իշխանության հետ մասնակցում է միասնական հանրահավաքի, ներկայացրեց մինչև 2050 թվականի ռազմավարական նպատակները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները՝ 

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ,

լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը,

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը,

ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ,

յոթնապատկել միջին աշխատավարձը,

բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առաջին քսանյակում,

ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,

ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել,

կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել, 

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի,

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ, և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

Համոզված եմ, հիմա ձեզանից շատերը հարցնում են՝ իսկ ինչու՞ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։

Փաշինյանն ասաց, որ վերոնշյալը ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն