Օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում մեդալների բաժանում նախատեսված չէ. Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյանին Նազարբաևի մեդալ չտալու մասին |tert.am|

tert.am: Մենք՝ որպես նախագահող երկիր, հաջողությամբ անցկացրել ենք նիստը, բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրվել են: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ղազախստանում Նազարբաևի անվան շքանշանները շնորհվել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին, բացառություն է եղել ՀՀ վարչապետը:

«Օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել. օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում որևէ մեդալների բաժանում, պարգևատրում կամ այլ բան նախատեսված չէ»,- ասաց վարչապետի խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն