Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում |fip.am|

fip.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն