Բժիշկները Նավալնու մոտ թունավորման նշաններ չեն հայտնաբերել |news.am|

news.am: Բժիշկները բլոգեր Ալեքսեյ Նավալնու անալիզներում թունավորման նշաններ չեն հայտնաբերել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ գլխավոր բժիշկ Ալեքսեյ Տոկարեւը։

«2019 թվականի հուլիսի 29-ին թիվ 64 քաղաքային կլինիկական հիվանդանոցից Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ գլխամասային քիմիա-թունաբանական լաբորատորիա են հասցվել պացիենտի կենսաբանական անալիզները։ Այդ լաբորատորիան մասնագիտացված է, ունի ամենալայն հնարավորությունները օրգանիզմում կողմնակի նյութերի հայտնաբերման համար։ Կատարված հետազոտությունների արդյունքներով թունավորում առաջացնող նյութեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն