shantnews.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թրամփը բացատրել է «անվերջ պատերազմն» ավարտելու և զորքը դուրս բերելու անհրաժեշտությունը:
«Թրամփը երկմտանքի մեջ չէ պատերազմն ավարտելու հարցում», – ասել է Պոմպեոն: Պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իրական առաջընթաց է գրանցել «Թալիբան» խմբավորման հետ բանակցություններում, և հուսով է՝ 18-ամյա պատերազմն ավարտել 2020-ի սեպտեմբերին: