Թրամփը խոստացել է ուսումնասիրել Նավալնու հոսպիտալացման մասին տեղեկությունը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կուսումնասիրի Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման մասին տեղեկությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ABC News-ին։

«Լսել եմ այդ մասին, ես ոչինչ չգիտեմ դրա մասին, բայց կիմանամ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նավալնուն կալանավորման հատուկ ընդունարանից տեղափոխել են մոսկովյան հիվանդանոց, թերապեւտիկական բաժանմունք, նրա վիճակը գնահատվում էր բավարար։ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը հուլիսի 25-ին արտոնել էր 30 օրով վարչական կալանքի ենթարկել Նավալնուն, նա մեղադրվում էր երկրորդ անգամ հանրահավաքի անցկացման կարգը խախտելու մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն