Բոլթոնը հավաստել Է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը դուրս կգա ՄՓՀՀՊ-ից |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հավաստել Է, որ երկիրը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին։

ՄՓՀՀՊ-ն կնքվել Է 1987 թվականին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, որի իրավահաջորդը դարձել Է Ռուսաստանը: Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել Էր կես տարի առաջ: «Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա (դրանից)»,- հայտարարել Է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:

Նա կրկնել Է Ռուսաստանի հասցեագրված այն մեղադրանքները, որ նա խախտել Է պայմանագիրը, ինչն Էլ դարձել Է ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն