Քոչարյանի և մյուսների գործով Երևանի դատարանի դիմումը ՍԴ-ում «նախնական ուսումնասիրության փուլում» է

2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարան (ՍԴ) է մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Սահմանադրական դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», – ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 20-ին փաստաբանները հայտարարեցին, որ զանգ են ստացել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից, որտեղից իրենց հայտնել են, որ դատարանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով