Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնության կրճատման դեմ պայքարողների բանակը մեծանում է |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն