Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսություն կբացվի |aysor.am|

aysor.am: Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսություն կբացվի, Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ համապեղ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երևանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսությունը: Անցյալ տարի ԱՄՆ-ում մեր հանդիպման ժամանակ նախարարն ասաց նման մտադրություն մասին: Արդեն այս շաբաթ կունենանք նոր հյուպատոսություն», – նշեց Մնացականյանը:

Ուրուգվայի ԱԳ Նախարար Ռոդոլֆո Նին Նովոան էլ ավելացրեց, որ դա ևս մեկ քայլ կլինի՝ ուղղված երկու երկրների միջև ընկերական կապերի ամրապնդմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով