Պենտագոնը հաստատել է, որ թուրքական բանակը Սիրիայում ռմբակոծել է ԱՄՆ-ի զինված ուժերին |tert.am|

tert.am: Պենտագոնը հաստատել է, որ սիրիական Կոբանի շրջանում ԱՄՆ-ի զինված ուժերը թուրքական դիրքերից ենթարկվել են հրետանային ռմբակոծման: ԱՄՆ զինված ուժերի շրջանում վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով կառավարության հաղորդագրությունը:

«Հրաձգությունը տեղի է ունեցել անվտանգության գոտուց դուրս գտնվող վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և այն տարածքում, որտեղ գտնվել են ԱՄՆ ուժերը, և այդ մասին թուրքական բանակը գիտեր: ԱՄՆ-ի զորքերի շրջանում վիրավորներ չկան»,- ասված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն