Փենսն ու Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։

Նրանք Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայից թռիչք են կատարել տարբեր օդանավերով։

ԱՄՆ-ը ծրագրում է թուրքական կողմի հետ քննարկել քրդերի դեմ Անկարայի ռազմական օպերացիայի հարցը։ Դեռևս հայտնի չէ՝ նրանց հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի՞, թե՞ ոչ։ Ավելի վաղ նա հրաժարվել էր Փենսի հետ հանդիպումից։

Բանակցությունների տապալման դեպքում Վաշինգտոնը սպառնացել է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն