pastinfo.am: Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։
Գագիկ Խաչատրյանը մի քանի օր գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտությունների։