tert.am։ Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով The New York Times-ում հրապարակված հոդվածը, հայտնում են, որ հանգստյան օրերին ԱՄՆ Պետքարտուղարության և Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ամերիկյան 50 մարտավարական միջուկային զենքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից տեղափոխելու հարցը:
Աղբյուրը հաղորդում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «այդ զենքերը ներկա պահին Էրդողանի պատանդներն են»:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ թուրքական զինուժը պատահաբար հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկացի զինվորականներին Սիրիայից: