Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր |pastinfo.am|

pastinfo.am։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայի փողոցի թիվ 15 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արաքս Կիրակոսյանը։

Այսօր ժամը 10։44-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ դպրոցում ռումբ է տեղադրված։

«Թյուր ահազանգ է եղել, որևէ բան չկա։ Ուղղակի ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք վերջնական ավարտելուց հետո կրկին կսկսվի դասապրոցեսը»,-ասաց Արաքս Կիրակոսյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով