Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ:

«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է քննարկում հարցը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- ասաց Արշակյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով