ԱՄՆ-ը չի ձգտում առճակատման Չինաստանի հետ. Մայք Փենս |news.am|

news.am։ Միացյալ Նահանգները չի ձգտում առճակատման Չինաստանի հետ։ Այս մասին ասել է փոխնախագահ Մայք Փենսը երկու երկրների ապագայի մասին ելույթում։ «Մենք չենք փորձում զսպել Չինաստանի զարգացումը», տեղեկացնում է CNBC-ը։

«Բայց տպավորություն է ստեղծվում, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը շարունակում է ընդդիմանալ ճշմարիտ բացվելուն կամ գլոբալ նորմերին մոտենալուն»,- ասել է փոխնախագահը՝ ավելացնելով, որ Չինաստանի գործողությունները ի ցույց են դնում, որ «հենց Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն է տասնամյակներ հեռացել ավելի լայն աշխարհից»։

Թրամփի վարչակազմը առեւտրային բանակցություններ է վարում Պեկինի հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը «պատրաստ է եւ ցանկանում է նոր ապագայի սկիզբ դնել, եթե Չինաստանը պարտավորվի վերջ դնել առեւտրային գործելակերպին, որը չափից ավելի երկար է օգտագործել ամերիկացի ժողովրդի առավելությունները»,- ասել է Փենսը։

«Միացյալ Նահանգները ձգտում է Չինաստանի հետ փոխգործակցության այնպես, որպեսզի դա համապատասխանի արդարությանը, փոխադարձ հարգանքին եւ առեւտրի միջազգային կանոններին»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն