Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Լրագրող Գայանե Մարկոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու փոխմարզպետ:

Այդ մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գայանե Մարկոսյանը նախկինում աշխատում էր որպես լրագրող, իսկ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նշանակումից հետո նշանակվել էր որպես մարզպետի օգնական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով