Բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ՀԱՕԿ-ի դեմ |24news.am|

24news.am: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ: Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հանել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանն է, իսկ ՀԱՕԿ նախագահն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով