Հոկտեմբերին Վրաստան կայցելեն Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 3-4-ին Վրաստան կայցելեն Հյուսիսատլատյան խորհրդի (NAC) անդամները: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում:

Տեղեկատվության համաձայն, Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները:

Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և խորհրդարանի անդամների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով