Ես շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի ժողովրդից, որ երկրից արմատախիլ արվեն կոռուպցիան ու մենաշնորհները. Փաշինյանը՝ Նյու Յորքում |aysor.am|

aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու պատասխանել նրանց հարցերին։

Նա խոսել է ապրիլյան հեղափոխության ու դրա արդյունքների մասին, նշել, որ դրանից հետո էլ դեռ կան արատավոր երևույթներ։

«Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս արատավոր երևույթների հետ, որովհետև եթե ես հանկարծ մտնեմ կոմպրոմիսի մեջ այդպիսի երևույթների հետ, դա կնշանակի, որ հեղափոխությունը անիմաստ է եղել։ Մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է ու այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը խորքային փոփոխություններ բերելն է։ Ես շատ ուժեղ մանդատ եմ ստացել ՀՀ ժողովրդից, որ Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, մենաշնորհները», – հայտարարել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ավելի վճռական է, քան մեկ տարի առաջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն