Սուխումիի անկումից 26 տարի է անցել |aliq.ge|

aliq.ge։ Սուխումիի անկումից 26 տարի է անցել: Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանում իջեցվել են պետական դրոշները:
Սուխումն ընկավ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին: 13 ամիս և 13 օր տևած պատերազմը շուրջ 14 հազար մարդու կյանք խլեց, իսկ 300 հազար տեղահանված մնացին առանց օթևան:

Այսօր Վրաստանի խորհրդարանի ու կառավարության անդամները ծաղկեպսակներ են դնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով