Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am։ «Մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը։ Երկրորդը, քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե կոնկրետ բուժհիմնարկի, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։

Վիճակը գնահատում են կայուն, անհանգստանալու հրատապ կարիք չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ՝ սպանում են։ Չկա նման բան։ Մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես մեր շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով