Այսօր ընդունել եմ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթին:
Բարձր եմ գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է մեր միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Քննարկել ենք Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների հետ ընթացող երկխոսությանը: