Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան |aysor.am|

aysor.am։ Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Դրա մասին են վկայում նաև հանրության արձագանքները», – ասաց նախարարը՝ հավելելով.

«Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել»։

Հարցին, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները համընկան նախաձեռնության հետ, որ ուժային կառույցները այսուհետ դառնալու են քաղաքական, ՔՊ-ում որոշում կա՞, թե ինչ քաղաքական նշանակումներ են լինելու, նախարարն ասաց.
«Այդպիսի քննարկում կուսակցությունում տեղի չի ունեցել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև