Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները |aysor.am|

aysor.am։ Ես որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերներն այս կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ֆորմալ առումով մենք սպասում ենք ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն