Infocom—ի ընթերցողներից մեկի հարցերից մեկն այն մասին էր, թե արդյոք անցումային արդարադատության գործընթացով են անցնելու նաև մինչև 1998 թվականի քաղաքական էլիտան, և բացի ներկա դատական իշխանության ներկայացուցիչները՝ նաև ներքին ուժային կառույցները և միջին օղակի բյուրոկրատիան։
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանեց․
«Անցումային արդարադատության գործիքակազմը կիրառող յուրաքանչյուր պետության առաջնային հարցերից մեկն է որոշել, թե ինչ ժամանակահատված է այդ պետությունը ընդգրկելու անցումային փուլի մեջ։
Այս առումով քաղաքական գործընթացի արդյունքում է որոշվելու։ Իհարկե, եթե մենք խոսում ենք իրավական մեխանիզմների մասին և վաղեմության ժամկետների մասին, դրանք հաղթահարվել չեն կարող քաղաքական գործիքակազմով։
Իսկ ժամանակահատվածը, որը դիտվելու է որպես անցումային, որոշվում է յուրաքանչյուր պետության կողմից ավտոնոմ, այս առումով որևէ միջազգային կառույց որևէ միջամտություն չի իրականացնում»։