ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայում մասշտաբային ռազմական զորավարժությունների |news.am|

news.am։ ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայում մասշտաբային ռազմական զորավարժությունների, որոնց կմասնակցեն 20 000 ամերիկյան զինվորներ, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ «Եվրոպայի պաշտպան 20» զորավարժությունները 2020թ․ ապրիլից մինչեւ մայիս կծառայեն «դաշինքի ներսում պատրաստականությունն ամրապնդելու եւ պոտենցիալ հակառակորդներին զսպելու» ՆԱՏՕ-ի նպատակին։ Ակնկալվում է, որ 18 երկրներ կմասնակցեն զորավարժություններին 10 երկրներում, ներառյալ Գերմանիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Վրաստանը։

Դրանց կմասնակցեն արդեն Եվրոպայում տեղակայված 9000 ամերիկյան զինվորականներ եւ 8000 եվրոպական զինծառայողներ։

Զինվորականներն ասում են, թե զորավարժությունները «հաստատում են, որ ՆԱՏՕ-ին եւ Եվրոպայի պաշտպանությանը ԱՄՆ-ի հավատարմությունը երկաթյա է մնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն