Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի |azatutyun.am|

azatutyun.am։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի։ «Այդ մասին հիշատակում չկա հակամարտության կարգավորման մասին միջազգային որևէ փաստաթղթում», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լելյա Աբդուլաևան:

«Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, ինչպես նաև հակամարտության կողմերի միջև համապատասխան պայմանավորվածություններում հստակ նշվում է բնակչություններին խաղաղության նախապատրաստելու մասին», – պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ՝ նախօրեին էլ Ադրբեջանի նախագահն էր պնդել նույն դիրքորոշումը՝ հակադարձելով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի։

Ելույթին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտարարել էր. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն