Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կանցակցվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունը որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

– ռազմական ունակությունների կատարելագործման,
– մասնագիտական վերապատրաստման,
– մասնագիտական պատրաստման,
– բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով