Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպանի հետ |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին: Տեղեկացնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-վրացական պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիրը: Ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների, կայունության և անվտանգության հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով