lragir.am։ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ ստացել է նախագահի կարգադրությամբ՝ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի թեկնածության շուրջ ստեղծված աղմուկին։
Նա ասաց, որ խորհրդարանական նախկին մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածությունը։
«Այսինքն՝ նախքան Իմ քայլը դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման Ազգային ժողովում ներկայացվել է հանրապետության նախագահի կողմից»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահը Վահե Գրիգորյանին նորից առաջադրելով՝ ընդամենը անարդարությունն է վերացնում։ «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը ինչպես եղել է հանրապետության նախագահի թեկնածուն, այնպես էլ շարունակում է մնալ»։