tert.am: ԱՄՆ զինված ուժերը հաստատել են, որ Աֆղանստանում հունվարի 27-ին կործանված ինքնաթիռը պատկանում է Միացյալ Նահանգներին: Այս մասին Թվիթերի էջում գրել է ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Սոնի Լեգեթը:
«Ամերիկյան Bumbardier E-11A ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում»,- ասել է գնդապետը, բայց չի հաստատել, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկիչներն են:
Լեգեթը նշել է, որ դեռևս ոչ մի ապացույց չկա, որ ինքնաթիռը խոցվել է հակառակորդի կողմից: