ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը |tert.am|

tert.am: ԱՄՆ գերագույն դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ է տվել կիրառել նոր կանոնները, որոնք խստացնում են «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը: Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է ձայների 5 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ:

Ինչպես նշում է washingtonpost.com-ը, միգրացիոն հարցերով պատասխանատուները կարող են հրաժարվել «Գրին քարտ» տրամադրել օրինական ներգաղթյալներին՝ հաշվի առնելով, որ վերջիններս կարող են օգտվել պետական նպաստներից և արտոնություններից, օրինակ՝ բժշկական ապահովագրությունից, պարենի կտրոններից:

Այժմ ԱՄՆ-ում մշտական բնակության համար դիմող ներգաղթյալները պետք է ցույց տան, որ չեն օգտվելու արտոնություններից, և որ պետության համար բեռ չեն դառնալու:

Ըստ ոլորտի փորձագետների՝ Թրամփի վարչակազմի վարած «միգրացիոն պատերազմի» շրջանակում սա ներգաղթյալների նկատմամբ ամենաթարմ հարձակումն է: Սա նշանակում է, որ աշխատավոր դասի ներկայացուցիչների համար ավելի դժվար կլինի ներգաղթել կամ շարունակել ապրել ԱՄՆ-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն