«Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի լիարժեք չգործելու խնդիր է տեսնում:

Այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար, որովհետև այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են: Սա է, վստահության ճգնաժամից բացի, Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն