Ուշակով. Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հունիսի 6-ին |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպում տեղի կունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ համաժողովի շրջանակում Պուտինը նաև չծրագրված հանդիպումներ կունենա համաժողովի մասնակիցների հետ, այդ թվում ոչ պաշտոնական:

Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն