ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ այն հարցին, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:
«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», – լրագրողի այն հարցին, թե ինչու խորհրդարանը նախաձեռնությամբ հանդես չի գալիս ՝ Վահե Գրիգորյանի լիզաորությունները դադարեցնելու վերաբերյալ, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլերն են ձեռնարկվելու այս մտահոգության առիթով, Փաշինյանն ասաց.
«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»: