Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերի ստացման մասին։ Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով