ԱՄՆ-ը Չինաստանի հետ լիարժեք առեւտրական գործարքի կնքումից հետո կանցնի Եվրոպային. Թրամփ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունվարի 30-ին Այովայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: Ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները:

«Եվրոպան հաջորդն Է: Ես ցանկանում եմ Չինաստանի հետ գործարքն ավարտել, նախքան ձեռնամուխ կլինենք Եվրոպային»,- նշել Է պետության ղեկավարը՝ խոսելով Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի մասին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է Եվրամիությունից ավտոմոբիլների ներմուծման մաքսեր սահմանելու մտադրության լրջության մասին, եթե կողմերին չհաջողվի առետրական գործարք կնքել այն պայմաններով, որոնք բավարարում են Վաշինգտոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն