75633a696827dc17778e987931dd5ec1.jpg

Ոստիկանությունը հորդորում է բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որ Լիդիանը վնասների գնահատման աշխատանքներ կատարի. ՀԲՃ

Ամուլսարի պահապաններից ահազանգ ենք ստացել, որ այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան, ոստիկանությունը հորդորում է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

«ՀԲՃ կամավորական նախաձեռնությունը զորավիգ է Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որեւէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»,-ասված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն