1lurer.am: Միացյալ Նահանգները հայտարարել է առողջապահական արտակարգ իրավիճակ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգներ մուտքն արգելված է բոլոր այն արտասահմանցիների համար, որոնք վերջին երկու շաբաթում այցելել են Չինաստան: Միացյալ Նահանգների այն քաղաքացիները, որոնք Չինաստանից վերադառնում են հայրենիք, կարանտինի մեջ կմնան 14 օր:
Այս պահին միայն Չինաստանի տարածքում արձանագրվել է վարակի 12 հազար դեպք, ևս 100 դեպք գրանցվել է աշխարհի 22 երկրում: Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 260-ի: