Թաթարստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ Պետդումայի պատգամավորը |news.am|

news.am:  Թաթարստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ Պետդումայի ագրարային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Այրատ Հայրուլինը:

«Նախնական տեղեկություններով՝ Հայրուլինը զոհվել է, եւս 2 մարդ, որոնք գտնվել են ուղղաթիռում, այժմ հիվանդանոցում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ ԱԻՆ-ը ավելի վաղ հայտնել է ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով մեկ զոհի մասին՝ չնշելով զոհվածի անունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև