Շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն. Հակոբ Կարապետյան

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սիրելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը:

Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով