Ֆիլիպինները խզում է ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը |aysor.am|

aysor.am: Ֆիլիպինների ԱԳՆ-ն ռազմական համաձայնագրի խզման մասին ծանուցում է ուղարկել ԱՄՆ: Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆիլիպինների արտաքին գործերի փոխնախարար Դոդո Դյուլայը:

«ԱԳ նախարար Թեոդորո Լոքսինն այսօր ստորագրել է արտասահմանյան զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցումը, որն անհապաղ կուղարկվի Մանիլայում ԱՄՆ դեսպանատուն», – գրել է նա:

Համաձայնագիրը կդադարի գործել Վաշինգտոնի կողմից ծանուցումը ստանալուց 180 օր անց: Այն ստորագրվել էր 1998 թվականին և սահմանում էր Ֆիլիպինների տարածքում ամերիկացի զինվորականների մուտքի և մնալու կանոնները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն