2020-02-12-6b119210-6b1a-45d3-8c4e-e2a5e4becc21.png

Շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը |tert.am|

tert.am: «Սանիթեք» ընկերությունն առաջիկայում կդիմի Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան: Այս մասին ասաց  «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնար Առաքելյանը:

««Սանիթեք» ընկերությունը վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Թիմում ներգրավված են  ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային մասնագետներ: Ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը և շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցադիմումը»,-ասաց Առաքելյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն