pastinfo.am: Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան, որը կքննի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նախատեսվում է այն ստեղծել հակակոռուպցիոն կոմիտեի հետ միաժամանակ։
«Նախատեսել ենք 25 դատավոր՝ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու համար։ 20-ը կզբաղվեն քրեական գործերի քննությամբ, 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, որն առավել քաղաքացիական մասնագիտացում է ենթադրում»,- նշեց Գալյանը։
Նրա խոսքով՝ պատրաստվում են աշխատել ԲԴԽ-ի և դատավորների հետ, ինչը թույլ կտա ունենալ մասնագիտացված դատավորներ և մասնագիտացված դատարան։
Ինչ վերաբերում է պաշտոնից ազատմանը, ապա Գալյանն ասաց, որ այդ իրավունքը վերապահվում է վարչապետին, իսկ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին կասկածներ առաջանան կամ հանցավոր բնույթի իրավախախտումներ կատարելու վերաբերյալ կասկած, ապա ընթացակարգը կլինի այնպես, ինչպես հասարակ քաղաքացիների նկատմամբ, քանի որ հակակոռուպցիոն դատարանի դատավորները չունեն անձեռնմխելիություն։