Ոչ պրոֆեսիոնալ հանրությանը կոչ ենք անում չքարոզել բոյկոտել դասերը. ՀՀ առողջապահության նախարար |news.am|

news.am: Հաշվի առնելով սեզոնը եւ եղանակը` ինչպես եւ ցանկացած ձմռանը, այնպես էլ հիմա, որոշ մտահոգություններ կան, եւ բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկվում H1N1 գրիպի դեմ պայքարի համար: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` խուճապից խուսափելու համար բնակչության լայն հանրային իրազեկում է իրականացվում: «Եվ մենք ոչ պրոֆեսիոնալ հանրությանը կոչ ենք անում չքարոզել բոյկոտել դասերը: Դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլեւ խուճապ է առաջացնում եւ խանգարում կրթական գործընթացին»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ այսօր դպրոցներում կրթական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու որեւէ լուրջ պատճառ չկա:

«Մենք նաեւ ֆիլտրացում ենք անցկացնում: Այսինքն, ամեն առավոտ դպրոցների մուտքի մոտ բուժքույրեր կամ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցներ են կանգնած եւ ստուգում են դպրոց հաճախող բոլոր երեխաներին: Եթե երեխայի մոտ որեւէ ախտանիշ է նկատվում, նրան անմիջապես ուղեկցում են տուն»,- ասաց Թորոսյանը` շեշտելով, որ վիրուսի հետ կապված պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների թիվը նախորդ օրվա համեմատ 1.1 անգամ նվազել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով