Ավինյանը հնարավոր է համարում որոշ վերանայումները ճանապարհային երթևեկության բալային համակարգում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ վերանայումներ կլինեն ճանապարհային երթևեկության բալային համակարգում՝ դրա ներդրումից հետո խախտումների վիճակագրություններն ուսումնասիրելուց հետո:

Այս մասին Ավինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են, բայց դրանք պետք է լինեն շատ հիմնավոր: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն միանշանակ դրական է ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման առումով»,- ասաց Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով